Մածունով թխվածքաբլիթ

Անի Նալբանդյան · հունիս 30 2015
Դիտումներ 47420

Մածունով այս թխվաքաբլիթը շատ արագ և հեշտ պատրաստվող թխվածքաբլիթ է: Պատրաստեք և ուրախացրեք Ձեր փոքրիկներին այս համեղ թխվածքաբլիթներով:

Բաղադրությունը`

  • 0.5 կգ բանկայով մածուն
  • 0.5 կգ բանկայով շաքարավազ
  • 3 ճ/գ բուսայուղ
  • 1 թ/գ սոդա
  • վանիլին
  • ալյուր

Պատրաստման եղանակը`


1.Մածունի վրա ավելացնել սոդան և շաքարավազը ու հարել: Հետո ավելացնել ձեթը և վանիլինը: Ալյուրը ավելացնել այնքան, որ ստացվի փափուկ խմոր:
2.Խմորը բացել 2 սմ հաստությամբ և կտրատել թխվածքաբլիթի ֆորմաներով: Թխել 180 աստիճան ջեռոցում:
Բարի ախորժակ

բուսայուղթխվածքներ և տորթերալյուրշաքարավազսոդամածուն