Հարցման արդյունքներըտեգի համար:
Համեղ վեգան վաֆլիներ սիրելու համար բացարձակ կարևոր չէ վեգան լինել: Պատրաստեք այս առողջ վաֆլիները վեգանների, ոչ վեգանների և ամենակարևորը ՝ փոքրիկների համար:
Այնքան շատ ենք լսում բանանով հացի մասին։ Կարծում եմ ժամանակն է ծանոթանալ նաև համին։ Բանանով հացի շատ տարբերակներ կան, բայց ես նախընտրում եմ ամենաառողջ վեգան տարբերակը։ Այստեղ ոչ մի ավելորդ համ չեք գտնի։ Բոլոր բաղադրիչները իրենց տեղում են ու հավատարիմ են իրենց դերին։ Այս համեղությունը անվտանգ է նաև մեր փոքրիկների համար, քանի որ չկա սպիտակ ալյուր և շաքարավազ։ Սովորենք զգալ բնության իսկական համերը՝ առանց հավելումների։
Ա՜խ,նարինջի այդ խենթացնող բույրը, որ տարածվում է օդի մեջ ու ստիպում ավելի խորը շնչել, որ ոչ մի մասնիկ առանց քեզ հպվելու չցնդի։ Այդ բույրով տարված սկսեցի պատրաստել այս թխվածքաբլիթները Մեծ Պահքի օրերին թեյիս բաժակին ընկերակից գտնելու համար․․․Պահքի օրերը ավարտվել են, բայց թխվածքաբլիթը մոռանալ չի լինում․․․Թեյի բաժակին երբեմն քաղցրահամ ընկեր է պետք ~~~
Քաղցրի պահանջը պետք է սովորել բավարարել առողջ, բայց ոչ պակաս համեղ տարբերակներով։ Բնությունը մեզ առողջ ու երջանիկ լինելու համար ամեն ինչ նվիրել է, մնում է մենք այն ճիշտ օգտագործենք։ Բանանը Մեծ Պահքի օրերին կփոխարինի ձվին ու նույնիսկ շաքարավազին։ Անցնենք գործի։
Աշուն է, համեղ մրգերով լի աշուն: Աշնան թեյն էլ մրգեր է սիրում, համեղ մրգեր դարչինով: Մենք էլ աշունն ենք սիրում՝ տաք թեյով, դարչինի հոտ տարածող տաք թխվածքով ու մեր սիրելիներով շրջապատված:
Աշնանային թախիծը հաղթահարելու սիրուն ու համեղ միջոցներ եմ ուզում նվիրել Ձեզ: Դառը շոկոլադը ու չիչխանը նրբորեն իրար հաջորդելով՝ համային նուրբ ելևէջներ կբերեն Ձեզ: Ամեն կտորում սեր ու արև կզգաք, մարդի՛կ:
Սալորով թխվածքի այս բաղադրատոմսը առաջին անգամ հրապարակվել է Նյու Յորք Թայմսում, որից հետո ընթերցողների խնդրանքով այն ևս 11 անգամ տպագրվել է: Ես կգրեմ մեկ անգամ, բայց վստահ եմ, որ Դուք կպատրաստեք բազմաթիվ անգամներ:
Թեյը կամ սուրճը դժվար է պատկերացնել առանց համեղ թխվածքի։ Եթե չգիտեք ինչի հետ մատուցել երեկոյան թեյը, ապա իմացեք, որ կիտրոնով թխվածքը լավագույն տարբերակն է։
Թխվածքաբլիթները փոքրիկներին ուրախացնելու ամենահարմար տարբերակն են, հատկապես եթե պատրաստված են տանը, օգտակար են և գեղեցիկ։ Պատրաստտեք Ձեր փոքրիկների հետ միասին այս համեղ թխվածքաբլիթները։
Վերջին ժամանակներում քացախով հանգցրած սոդային փոխարինելու է եկել փխրեցուցիչը։ Փխրեցուցիչով ավելի հեշտ է խմոր պատրաստելը։ Խանութներում այնքան էլ մատչելի չէ, եթե հաշվի առնենք փխրեցուցիչի բաղադրությունը։ Միջինում 30 գրամ փխրեցուցիչի գինը տատանվում է 150-180 դրամի սահմանում։Այսպիսի մեկ տուփը կբավականացնի ընդամենը մեկ լիարժեք խմորի համար։ Այսօր միասին կսովորենք թե ինչպես կարելի է պատրաստել փխրեցուցիչ, խնայել գումար և ապահովագրել Ձեզ կեղծ ու անորակ փխրեցուցիչ գնելուց։