Մայրաքաղաքային աղցան հավի մսով
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 14 2015Այս Ամանորին առաջարկում եմ ավանդական աղցաններից ընդհանրապես հրաժարվելու փոխարեն դրանք պատրաստել նոր տարբերակով: Բոլորիս սեղաններն էլ զարդարում է Մայրաքաղաքային աղցանը կամ Օլիվյեն: Այս տարի կարող ենք պատրաստել այս աղցանի ավելի թեթև և դիետիկ տարբերակը:
Բաղադրությունը`
- 500 գրամ ոլոռ
- 300 գրամ հավի կրծքամիս
- 4 հատ խաշած ձու
- 4 հատ կարտոֆիլ
- 1 հատ գլուխ սոխ
- 3 հատ գազար
- 5 հատ թթու վարունգ
- 2 հատ թարմ վարունգ
- 150 գրամ քամած մածուն
- համեմի սերմ (աղացած)
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Պահածոյացված ոլոռը լցնել քամիչի մեջ և թողնել, որ ջուրն ամբողջովին քամվի:
2.Հավի կրծքամիսը խաշել և կտրատել խորանարդիկներով:
3.Կարտֆիլը և գազարը խաշել, կլպել և կտրատել խորանարդիկներով: Սոխը նույպես կտրատել խորանարդիկներով:
4.Խաշած ձվերը, թարմ և թթու վարունգները նույնպես կտրատել խորանարդիկներով:
5.Բոլոր բաղադրիչները խառնել իրար, համեմել աղով, սև պղպեղով,աղացած համեմի սերմով: Վերջում ավելացնել քամած մածունը: Զարդարել մանրացրած դեղնուցով:
Բարի ախորժակ