Փխրեցուցիչ / Разрыхлитель

Անի Նալբանդյան · մարտ 14 2017
Դիտումներ 12020

Վերջին ժամանակներում քացախով հանգցրած սոդային փոխարինելու է եկել փխրեցուցիչը։ Փխրեցուցիչով ավելի հեշտ է խմոր պատրաստելը։ Խանութներում այնքան էլ մատչելի չէ, եթե հաշվի առնենք փխրեցուցիչի բաղադրությունը։ Միջինում 30 գրամ փխրեցուցիչի գինը տատանվում է 150-180 դրամի սահմանում։Այսպիսի մեկ տուփը կբավականացնի ընդամենը մեկ լիարժեք խմորի համար։ Այսօր միասին կսովորենք թե ինչպես կարելի է պատրաստել փխրեցուցիչ, խնայել գումար և ապահովագրել Ձեզ կեղծ ու անորակ փխրեցուցիչ գնելուց։

Բաղադրությունը`

  • 12 թ/գ կարտոֆիլի օսլա
  • 5 թ/գ սոդա
  • 1 թ/գ կիտրոնաթթու

Պատրաստման եղանակը`


Բոլոր երեք բաղարիչները խառնել իրար, լցնել ապակյա չոր տարայի մեջ։ Պահել մութ և չոր տեղում։ Օգտագործել թխվածքների և խմորների պատրաստման մեջ։
Բարի ախորժակ

թխվածքներ և տորթերսոդակիտրոնաթթուկարտոֆիլի օսլա

Նմանատիպ գրառումներ
Մածունով թխվածքաբլիթ