Սխտորած վարսակի փաթիլներով

Անի Նալբանդյան · ապրիլ 5 2017
Դիտումներ 6415

Հայկական խոհանոցում շատ են քիչ բաղադրիչներով և յուրահատուկ համով ուտեստները: Սխտորածը այդ ուտեստների շարքից է: Այսօր Ձեզ կներկայացնեմ այս ուտեստի իմ տարբերակը, որը տարբերվում է դասական բաղադրատոմսից: Սխտորածը վարսակի փաթիլներով ստացվում է շատ համեղ ու օգտակար: Փորձեք և կիսվեք Ձեր տպավորություներով:

Բաղադրությունը`

  • 800 գրամ տավարի աղացած միս
  • 500 գրամ սեփական հյութի մեջ լոլիկ
  • 1 հատ մեծ գլուխ սոխ
  • 1 հատ ձու
  • 100գ+ 3 ճ/գ վարսակի փաթիլներ
  • 100 գրամ կաթ
  • 1 թ/գ չորացրած ռեհան
  • 1 թ/գ չորացրած ծիտրոն
  • 1 թ/գ սև պղպեղ
  • 1 թ/գ կարմիր պղպեղ
  • ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.3 ճ/գ վարսակի փաթիլների վրա լցնել կաթը և թողնել 10 րոպե: Աղացած մսի վրա ավելացնել ճզմած սխտորը, հարած ձուն, ծիտրոնը, աղը, սև և կարմիր պղպեղները, կաթով վարսակի փաթիլները: Բոլորը մասին շաղախել: Պատրաստի խճողակից գնդիկներ պատրաստել, թաթախել վարսակ փաթիլների մեջ: Թավայի մեջ ձեթ լցնել և տապակել գնդիկները երկու կողմից:
2.Սոխը կտրատել կիսալուսնաձև և տապակել ձեթով: Երբ սոխը թափանցիկ դառնա, ավելացնել լոլիկը, ռեհանը, համեմել աղով և եփել ևս 5-7 րոպե: Ջեռեփուկի ամանի մեջ լցնել սոուսի կեսը, դասավորել տապակած մսագնդիկները, ավաելացնել սոուսի մնացած մասը և դնել ջեռոցը 15 րոպե: Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ

սխտորտավարի միսսոխվարսակի փաթիլներհայկական խոհանոց