Տապակած կանաչ սխտոր
Անի Նալբանդյան · հուլիս 3 2015Սխտորի աճի ընթացքում ձևավորվում են կանաչ ցողուններ, որոնք մշակման ընթացքում կտրվում են, որպեսզի սխտորի գլխիկները ավելի մեծ և հյութեղ լինեն։ Այս կանաչ ցողունները շատ օգտակար են և համեղ։ Այն կարելի է օգտագործել աղցանների մեջ, թթու դնել կամ մարինացնել։ Առաջիկայում Ձեզ կներկայացնեմ պատրաստման մի քանի եղանակներ։ Սկսենք տապակած տարբերակից։
Բաղադրությունը`
- 500 գրամ կանաչ սխտոր
- բուսայուղ
- աղ
- սև պղպեղ
- քունջութ
Պատրաստման եղանակը`
1․Ցողունները մաքրել, հեռացնել սերմատուփը և կտրատել 3-5 սմ երկարությամբ։ Սառը ջրով լավ լվանալ, այնուհետև վրան լցնել եռացրած ջուր և թողնել մոտ 2-3 րոպե։ Ջուրը թափել և ցողունները չորացնել սրբիչով կամ անձեռոցիկով։
2․Թավայի մեջ տաքացնել բուսայուղը և տապակել սխտորի ցողունները 5-10 րոպե։ Կրակից վերցնելուց 1 րոպե առաջ ավելացնել աղը, սև պղպեղը և քունջութը։ Մատուցել մածունով կամ սխտոր-մածունով` ըստ նախասիրության։
Բարի ախորժակ