Ցոխադի Սուենտե

Անի Նալբանդյան · հուլիս 29 2015
Դիտումներ 6068

Կանաչ սխտորը քիչ տարածում ունեցող, բայց շատ համեղ կանաչի է։ Դրանով պատրաստվող ուտեստները առանձննաում են և համային որակներով, և արտաքին տեսքով։

Բաղադրությունը`

  • 300 գրամ կանաչ սխտոր
  • 200 գրամ հավի կրծքամիս
  • 50 գրամ սոյայի սոուս
  • 1 ճ/գ օսլա
  • 100 գրամ ջուր
  • համեմի սերմ
  • ընկույզ
  • ձեթ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Կանաչ սխտորը մաքրել, կտրատել 4-5 սմ երկարությամբ։
2․Հավի կրծքամիսը լվանալ, կտրատել երկար կտորներով։
3․Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել, ավելացնել կտրատած կանաչ սխտորը։ Տապակել մինչև թեթևակի ոսկեգույն դառնալը։
4․Ավելացնել հավիս կրծքամիսը, տապակել 3-5 րոպե, ավելացնել սոյայի սուոսը, համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել մի պտղունցի չափ համեմի սերմ։
5․Օսլան բացել ջրով, ավելացնել թավայի մեջ, որպեսզի սոուսը պնդանա։ Երբ սոուսը կպնդանա, անջատել, թողնել 2 րոպե հանգստանա։ Մատուցելուց առաջ ավելացնել մանրացրած ընկույզ։
Բարի ախորժակ

հավի կրծքամիստաք ուտեստներսոյայի սոուսկանաչ սխտորուզբեկական խոհանոց

Նմանատիպ գրառումներ
Հավի կրծքամիսը բրոկոլիով
Հավի կրծքամսով և դդմիկով կոտլետ
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Սնկով և հավի մսով ֆետուչինի
Կոտլետ "Նրբություն"
Չաշուշուլի դդմի սերմերով
Հավի կրծքամիսը թթվասերով
Արագ պատրաստվող միս
Հավի մսով գնդիկները շերտավոր խմորի մեջ
Հավով լցոնված սմբուկ