Բրնձով և կանաչ սխտորով փլավ

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 9 2016
Դիտումներ 8544

Կանաչ սխտորը շատ համեղ և օգտակար է։ Նրանից պատրատսվող ուտեստները ստացվում են շատ օրիգինա և համեղ։

Բաղադրությունը`

  • 1 բաժակ բրինձ
  • 3-4 կանաչ պղպեղ
  • 150 գրամ կանաչ սխտոր
  • համեմ
  • սամիթ
  • մաղադանոս
  • ձեթ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Բրինձը լվանալ և խաշել եռացող աղ արած ջրի մեջ։ Պատրաստի բրինձը ջրքամել։
2․Բիբարը լվանալ, բարակ կտրատել։ Կանաչ սխտորը նույնպես լվանալ և կտրատել 3-4 սմ երկարությամբ կտորների։
3․Թավայի մեջ տաքացնել ձեթը , ավելացնել կտրատած կանաչ պղպեղը, տապակել 4-5 րոպե, ապա ավելացնել կանաչ սխտորը։ Տապակել ևս 3-4 րոպե, ավելացնել կտրատած կանաչիները, համեմել սև պղպեղով։ Ավելացնել ջրքամած բրինձը, խառնել և մատուցել։
Բարի ախորժակ

տաք ուտեստներբրինձկանաչ սխտորպղպեղ

Նմանատիպ գրառումներ
Բրնձով շոգեխաշած կաղամբ
Դդումով և բրնձով փլավ
Բրնձով և դանդուռով փլավ
Խոզի միսը բանկայի մեջ
Բրնձով և խաղողի տերևներով փլավ
Խորոված սմբուկով կոտլետ
Բրնձով մինի տորթեր