Տապակած խառը բանջար

Անի Նալբանդյան · մարտ 17 2016
Դիտումներ 9107

Գարնանային կանաչիների շարքը շարունակվում է։ Այսօր կպատրաստենք ձվով տապակած խառը բանջար։

Բաղադրությունը`

  • 1 կգ խառը բանջար
  • 50 գրամ կարագ կամ ձեթ
  • 2 հատ ձու
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Խառը բանջարը մաքրել, լվանալ սառը ջրով։ Խաշել աղ արած եռացող ջրի մեջ մինչև պատրաստ լինելը։ Ջրից հանել և թողնել, որ քամվի։
2․Կաթսայի մեջ տաքացնել կարագը կամ ձեթը, ավելացնել ջրքամված խառը բանջարը, տապակել 1-2 րոպե, ապա ավելացնել հարած ձուն։ Եփել մինչև ձվի պատրաստ լինելը։ Մատուցել սխտոր-մածունով։
Բարի ախորժակ

ձուհայկական խոհանոցխառը բանջար

Նմանատիպ գրառումներ
Պարոն Բանջար Ձվով
Ձվով տապակած շրեշտ
Ձվով տապակած խնջլոզ (Աստղաշուշան)