Վարսակի փաթիլներով և կոկոսի քերուկով թխվածքաբլիթ

Անի Նալբանդյան · փետրվար 26 2016
Դիտումներ 10198

Արագ պատրաստվող թխվածաբլիթները զբաղված տնային տնտեսուհինների փրկությունն են։ Հարմար է և մայրիկների, և բալիկների համար։Իսկ այս բաղադրատոմսը նաև պաս պահող մայրիկների համար է։

Բաղադրությունը`

  • 70 գրամ ալյուր
  • 60 գրամ կոկոսի քերուկ
  • 75 գրամ վարսակի փաթիլներ
  • 50 գրամ շաքարավազ
  • 1 ճ/գ մեղր
  • 1 թ/գ փխրեցուցիչ
  • 6 ճ/գ ձեթ
  • 2-4 ճ/գ տաք ջուր

Պատրաստման եղանակը`


1․Առանձին ամանի մեջ լցնել չոր բաղադրիչները՝ ալյուրը, վարսակի փաթիլները, կոկոսի քերուկը, շաքարավազը և փխրեցուցիչը։
2․Մեղրը և ձեթը խառնել իրար հետ և ավելացնել չոր բաղադրիչների վրա։ Բոլորը միասին խառնել, ավելացնել տաք ջուրը։
3․Ջեռոցի տապակի վրա յուղաթերթ փռել։ Գդալի օգնությամբ ձևավորել թխվածքաբլիթները և դնել յուղաթերթի վրա։ Ջեռոցը նախապես տաքացնել 200 աստիճան։ Եփել 15-20 րոպե։ Մատուցել թեյի կամ կաթի հետ։
Բարի ախորժակ

թխվածքներ և տորթերնախաճաշալյուրշաքարավազպասձեթվարսակի փաթիլներկոկոսի քերուկ