Հարցման արդյունքներըտեգի համար:
Բոլոր ժամանակների ամենաօգտակար նախաճաշը, որը մաքրում է օրգանիզմը, օգնում է նիհարել և պարգևում է գեղեցիկ մաշկ:
Ամերիկյան ֆիլմերում նախաճաշի տեսարանները շատ ախորժելի են ու ոգեշնչող։ Ձեր խոհանոցներում ևս կարող եք ստեղծել այդպիդի մթնոլորտ, եթե շարունակեք հետևել իմ բաղադրատոմսերին։ Այսօր հերթը փանքեյքերինն է։ Ամերիկյան համեղ նրբաբլիթներ, որոնք դասական տարբերակով մատուցվում են թխկենու oշարակով, իսկ ես առաջարկում եմ մատուցել նաև ելակի կարագով։
Առողջ մնալու համար գարունը մեզ անթիվ բույսեր է բերում իր հետ։ Այդպիսի հրաշք բույսերից մեկը ծնեբեկն է, որը ոչ միայն շատ համեղ է, այլ նաև անչափ օգտակար։ Բոլոր հղի կանաց խորհուրդ է տրվում իրենց սննդակարգում ներառել ծնեբեկ։ Կանանց հղիության եւ կրծքով կերակրելու` լակտացիոն շրջանում. թուլացնում է արյան անոթները, իջեցնում արյան ճնշումը, բարելավում է արյան շրջանառությունը:Պրովիտամին A (բետա-կարոտին)՝ դրական ազդեցություն տեսողության համար, բարելավում է նաեւ մաշկի վիճակը:
Թեյը կամ սուրճը դժվար է պատկերացնել առանց համեղ թխվածքի։ Եթե չգիտեք ինչի հետ մատուցել երեկոյան թեյը, ապա իմացեք, որ կիտրոնով թխվածքը լավագույն տարբերակն է։
Էկլերը ֆրանսիական խոհանոցի լավագույն նվերներից մեկն է քաղցրասերներին: Էկլերի հեղինակը ֆրանսիացի հայտնի խոհարար Մարի Անտուան Կարեմն է: Ֆրանսերենից թարգամանաբար էկլեր նշանակում է կայծակ, լուսարձակում: Ու հենց այդ պատճառով էլ կայծակնային արագությամբ ուտում ենք այդքան համեղ այս աղանդերը:Գտնել մեկին, ով էկլեր չի սիրում, շատ դժվար է: Ուրեմն մնում է սովորել ինչպես պատրաստել այն:
Մաֆինը շատ արագ և հեշտ պատրաստվող թխվածքաբլիթ է: Պատրաստման հիմնական առանձնահատկությունն այն է, որ չոր և հեղուկ բաղադրիչները իրար ենք խառնում առանձին-առանձին, հետո նոր միացնում իրար: Մաֆինների տարբեր տեսակներ կան, սակայն դասական տարբերակներից մեկը սև հաղարջով մաֆինն է, որը ամերիկյան նախաճաշի անբաժանելի մասն է:
Ձվածեղը արագ և հեշտ պատրաստվող նախաճաշ է։ Ձվածեղի հարյուրավոր տարբերակներ կան։ Ամառային շոգ օրերին անհնար է ձվածեղը պատկերացնել առանց կանաչիների և բանջարեղենների։ Ներկայացնում եմ բոլորիս հասանելի մի տարբերակ։
Շոկոլադե կեքսերի բաղադրատոմսերը շատ են: Այս բաղադրատոմսով ստացվում է մոտավորապես 10-12 հատ:Կեքսերը ստացվում են շատ համեղ և ախորժելի:
Հացը յուրաքանչյուր ազգային խոհանոցի դեմքն է: Նույնիսկ ամենաաղքատիկ խոհանոց ունեցող ազգերը ունեն հացի իրենց յուրահատուկ բաղադրատոմսը: Տաջիկստանում հացի տարատեսակները ևս շատ են: Ավելին Տաջիկստանում մարդիկ առանց հացի երբեք սեղան չեն նստում: Իսկ սեփական ձեռքերով պատրաստած հացը ամենահարգի նվերներից մեկն է Տաջիկստանում: