Հարցման արդյունքներըտեգի համար:
Թարխունը գարնանային կանաչիների թագուհին է։ Չգիտես ինչու մենք շատ քիչ ենք այն օգտագործում աղցանների մեջ։ Այդ սխալը ուղղելու համար հորինեցի այս աղցանը, որը առաջին հայացքից նման է թաբուլեին, բայց թարխունային նոտաները այն դարձնում են լրիվ ուրիշ՝ տարբերվող աղցան։
Աղցաններ պատրաստելու համար երբեմն միայն լավ երևակայությունը և սառնարանի սուղ պայմանները բավական են: Աղցանի միտքը առաջացավ, երբ սառնարանում որոշեցի կարգուկանոն հաստատել: Արդյունքը գերազանցեց սպասելիքները: Փորձեք և զարմացրեք Ձեր ընտանիքին այս համեղ և օգտակար աղցանով:
Դանդուռը սկսում է ծաղկել հունիս ամսից մինչև սառնամանիքների ընկնելը։ Այս ամբողջ ընթացքում կարող ենք պատրաստել հում և եփված դանդուռով շատ համեղ աղցաններ։ Ուզում եմ ներկայացնել ամառային աղցան, որը շատ օգտակար է և համեղ։