Բլղուրով և թարխունով աղցան
Անի Նալբանդյան · մարտ 24 2016Թարխունը գարնանային կանաչիների թագուհին է։ Չգիտես ինչու մենք շատ քիչ ենք այն օգտագործում աղցանների մեջ։ Այդ սխալը ուղղելու համար հորինեցի այս աղցանը, որը առաջին հայացքից նման է թաբուլեին, բայց թարխունային նոտաները այն դարձնում են լրիվ ուրիշ՝ տարբերվող աղցան։
Բաղադրությունը`
- 1 բաժակ խոշոր աղացած բլղուր
- 2 կապ թարխուն
- 0,5 կապ սոխ
- 0,5 կապ համեմ
- 0․5 կապ մաղադանոս
- 4 ճ/գ ձեթ
- 1 ճ/գ Թարխունի քացախ
- 1 ճ/գ տոմատի մածուկ
- 1 ճ/գ լիմոնի հյութ
- 1 ճ/գ սումախ
- 1 ճ/գ կարմիր պղպեղ/
- չաման
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․1 բաժակ խոշոր աղացած բլղուրը լվանալ, վրան ավելացնել եռացած ջուր այնքան, որ բլղուրը ծածկի և թողնել 30 րոպե փակ կափարիչի տակ։ Այս ընթացքում բլղուրը կհասցնի ջուրը կլանել և փափկել։ 30 րոպե հետո բլղուրը քամել և լցնել աղցանամանի մեջ։
2Կանաչիները և սոխը լվանալ, չորացնել,կտրատել և ավելացնել բլղուրի վրա։
3․Այստեղ ավելացնել նաև բոլոր համեմուննքերը, տոմատի մածուկը, քացախը, լիմոնի հյութը և ձեթը։ Բոլորը միասին լավ խառնել։ Թողնել 30 րոպե, որպեսզի համերը միանան։ Փորձել աղցանը, անհրաժեշտության դեպքում ավելացնել այս կամ այն համեմունքը ըստ նախասիրության։
Բարի ախորժակ