Ձվով տապակած խնջլոզ (Աստղաշուշան)
Անի Նալբանդյան · մարտ 13 2016Դիտումներ 13947
Խնջլոզը Հայաստանում տարածված խոտաբույս է։ Խնջլոզը կարելի է խաշել և մատուցել քացախով, տապակել ձվով կամ էլ թթու դնել։ Շատ համեղ և օրիգինալ տեսք ունի։
Բաղադրությունը`
- 1 կգ խնջլոզ
 - 3 հատ ձու
 - կարագ
 - աղ
 
Պատրաստման եղանակը`
1․Խնջլոզը մաքրել,  լավ լվանալ սառը հոսող  ջրով այնպես, որ հողի մասնիկներ չմնան։
2․Եռացող աղ արած ջրի մեջ շոգեխաշել 3-4 րոպե։ Ջրից հանել և քամել։
3․Կարագը տաքացնել, ավելացնել ջրքամված ղնջլոզը, տապակել մեկ րոպե, ապա ավելացնել հարած ձուն։ Թողնել կրակին մինչև ձուն պատրաստ լինի։ ՄԱտուցել տաք վիճակում սխտոր-մածունով։ 
Բարի ախորժակ 





