Հավի միս «Բան-Բան»
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Ապրիլի 29 2015թԴիտումներ` 14472
1.Սոխը և կոճապղպեղը մաքրել, բաժանել խոշոր կտորների և ավելացնել սառը ջրով կաթսայի մեջ: Նույն կաթսայի մեջ ավելացնել հավի բդիկները: Բդիկները դանակի ծայրով ծակել, որպեսզի արգանակը հեշտությամբ ներթափանցի մսի մեջ: Եփել մինչև հավի միսը պատրաստ լինի: Միսը ջրից հանել, փաթաթել սննդային թաղանթի մեջ և գրտնակով ծեծել այնպես, որ միսը ոսկորից անջատվի: Անջատված մսի կտորները թել-թել անել:
2.Սունկը լվանալ, կտրատել երկարությամբ և տապակել ձեթի մեջ: Տապակելու ընթացքում համեմել աղով և պղպեղով:
3.Վարունգը լվանալ և բարակ կտրատել:
4.Սոուսի համար նախատեսված քունջութը բովել մինչև որ ստանա բաց դարչնագույն երանգ։ Բոված քունջութը և չիլի պղպեղը մանրացնել բլենդերով, հետո քիչ֊-քիչ ավելացնել ձեթը և շարունակել հարել։ Այնուհետև ավելացնել շաքարավազը, լիմոնի հյութը և սոյայի սոուսը ու նորից հարել։ Սոուսը պետք է լինի ոչ յուղային թթվասերի պնդության։ Դրա համար քիչ-քիչ ավելացնել տաք ջուր և հետևել սոուսի խտությանը։
4.Երբ բոլոր բաղադրիչները առանձին-առանձին պատրաստ լինեն, մատուցվող ափսեների մեջ <հավաքել> ուտեստը։ Ափսեի վրա շարել կտրատած վարունգը, վրան լցնել հավի մսի և սնկի խառնուրդը, ցողել սոուսով, զարդարել վարունգով, քունջութով կամ չիլի պղպեղով։
Բարի ախորժակ
հավի բուդ կոճապղպեղ գլուխ սոխ քունջութ կարմիր չիլի պղպեղ վարունգ սոյայի սուս լիմոնի հյութ ձեթ Չինական խոհանոց Արևելյան խոհանոց