Կանաչ սխտորով կորեական աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Հուլիսի 8 2015թԴիտումներ` 1784
1․Կանաչ սխտորը լվանալ սառը ջրով, կտրատել 3-4 սմ երկարությամբ։ Լավ տաքացրած ձեթի մեջ տապակել, մինչև որ սկսի փափկել։ Ավելացնել դափնու տերևը, քացախը, շաքարավազը, աղը, տապակել ևս 2-3 րոպե և անջատել կրակը, թողնել, որ հովանա։
2․Հովանալուց հետո միայն ավելացնել ճզմած սխտորը և կորեական գազարի համեմունքը։ Թողնել սառնարանում 1 ժամ, որպեսզի համերը միանան։
Բարի ախորժակ
կանաչ սխտոր կորեական գազարի համեմունք Կորեական խոհանոց Արևելյան խոհանոց