Սիրամարգի պոչ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Սեպտեմբերի 27 2015թԴիտումներ` 5279
1. Սմբուկը լվանալ, կտրատել 1 սմ հաստությամբ շեղանկյուն կտորների: Վրան աղ ցանել և թողնել 30 րոպե, որպեսզի դառնությունը դուրս գա: Առաջացած ջուրը թափել, սմբուկի կտորները չորացնել խոհանոցային անձեռոցիկով և երկու կողմից տապակել ձեթի մեջ:
2.Սոուսի համար մայոնեզի մեջ ավելացնել ճզմած սխտորը, քերած պանիրը, համեմլ աղով և սև պղպեղով:Աղը զգուշորեն լցնել, որովհետև պանրի մեջ ևս աղ կա:
3.Լոլիկը և վարունգը լվանալ: Լոլիկը կտրատել կլոր-կլոր, իսկ վարունգը՝ շեղանկյունաձև:
4.Բոլոր մթերքները պատրաստելուց հետո կարելի է սկսել <<հավաքել>> սիրամարգի պոչը:Ափսեի մեջ շարել տապակած սմբուկները, յուրաքանչյուր կտորի վրա քսել սոուսից, վրան դնել լոլիկի, ապա վարունգի շերտը, զարդարել մեջտեղից երկու մասի բաժանած ձիթապտղով և սամիթի կամ մաղադանոսի ճյուղերով:
Բարի ախորժակ
սմբուկ լոլիկ վարունգ պանիր ձիթապտուղ Սառը խոտիկներ