Բամիայով ոչխարի միս
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Սեպտեմբերի 29 2015թԴիտումներ` 10018
1.Կտրատած ոչխարի միսը յուղով տապակել մինչև կիսապատրաստ լինելը:
2.Սոխը մաքրել, կտրատել կիսալուսնաձև և սոխառած պատրաստել:
3.Բամիայի մանր տեսակները լվանալ և զգուշությամբ պոչերը հեռացնել:
4Լոլիկը կլպել և մանր կտրատել:
5.Ոչխարի մսի տապակած կտորները դնել խոր կաթսայի մեջ, ավելացնել սոխառածը,բամիան,լոլիկը,աղ,պղպեղ,համեմ, լիմոնի հյութ և վրան լցնել տաք ջուր այնքան, որ մթերքները միայն ծածկվեն: Կաթսան փակել և միսը այդպես խաշել մինչև պատրաստ լինելը: Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ
ոչխարի միս բամիա լոլիկ լիմոնի հյութ Հայկական խոհանոց