Սմբուկով և ընկույզով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Հոկտեմբերի 28 2015թԴիտումներ` 26065
1.Սմբուկը լվանալ, հեռացնել կոթերը և կտրատել 4-5 սմ ձողաձև կտորների, վրան աղ անել և թողնել կես ժամ, որպեսզի լեղի հյութը անջատվի։ Առաջացած ջուրը քամել, սմբուկը պահել սառը ջրի տակ, ապա խոհանոցային անձեռոցիկով չորացնել։
2․Թավայի մեջ լցնել ձեթը, ավելացնել չորացրած սմբուկները և տապակել բոլոր կողմերից, համեմել աղով և պղպեղով։ Անջատել կրակը, սմբուկը տեղափոխել աղցանամանի մեջ, վրան ավելացնել ճզմած սխտորը, մանր կտրատած ընկույզը և մածունը։ Բոլորը միասին խառնել, անհրաժեշտության դեպքում նորից ավելացնել աղ և սև պղպեղ։
Բարի ախորժակ
սմբուկ սխտոր ընկույզ մածուն Աղցաններ