Սմբուկը լոլիկի հյութի մեջ

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 8 2015
Դիտումներ 10679

Լոլիկի հյութի մեջ պատրաստվող սմբուկը շատ նուրբ համ է ստանում: Այն շատ համեղ է լինում փլավների և տապակած կարտոֆիլի հետ: Կարելի է նաև օգտվել այս բաղադրատոմսից և պահածոյացնել սմբուկները ձմռան համար:

Բաղադրությունը`

  • 1 կգ սմբուկ
  • 3 հատ լոլիկ
  • 2 հատ կարմիր բուլղարական պղպեղ
  • 1 հատ չիլի պղպեղ
  • 1 գլուխ սխտոր
  • 2 թ/գ աղ
  • 8 ճ/գ ձեթ
  • 50 մլ քացախ

Պատրաստման եղանակը`


1.Սմբուկը կտրատել 1 սմ հաստությամբ կտորների, վրան ավելացնել 1 թ/գ աղ և թողնել 30 րոպե: Այնուհետև պահել սառը ջրի տակ և չորացնել խոհանոցային անձեռոցիկով: Թավայի մեջ լցնել 3 ճ/գ ձեթ, տաքացնել և տապակել սմբուկները 2-3 րոպե յուրաքանչյուր կողմից: Թողնել, որ տապակված սմբուկները հովանան:
Լոլիկները լվանալ և կեղևահանել: Պղպեղները լվանալ, հեռացնել սերմերը, սխտորը մաքրել: Բոլորը միասին հարել բլենդերով կամ անցկացնել մսաղացով: Ստացված զանգվածի վրա ավելացնել 1 թ/գ աղ, 3 ճ/գ շաքարավազ, 5 ճ/գ ձեթ, 50 մլ քացախ և խառնել:
3.Կաթսայի մեջ լցնել սմբուկները, վրան ավելացնել պատրաստի զանգվածը և մարմանդ կրակի վրա եփել 15-20 րոպե, մինչև որ լոլիկի հյութը ամբողջովին գոլորշանա: Պահել սառնարանում: Մատուցել փլավների և տապակած կարտոֆիլի հետ:
Բարի ախորժակ

սմբուկսխտորաղցաններլոլիկբուլղարական պղպեղ

Նմանատիպ գրառումներ
Մութաբալ
Սիսեռով և սմբուկով աղցան
Իմամ Բայալդի
Աջափսանդալի
Սմբուկով և ընկույզով աղցան
Սնկի համով սմբուկ
Խորոված սմբուկով և պղպեղով խավարտ