Մաղադանոսով կոտլետ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Ապրիլի 18 2016թԴիտումներ` 7702
1․Մաղադանոսը և սոխը լվանալ, չորացնել և մանր կտրատել։
2․Ձուն հարել, ավելացնել ալյուրը, աղը և սև պղպեղը, նորից հարել, մինչև ստացվի համասեռ զանգված։
3․Կտրատած կանաչին ավելացնել հարած ձվի վրա և խառնել։
4․Թավայի մեջ ձեթը տաքացնել, գդալով լցնել կանաչիից և երկու կողմից տապակել։ Մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։
Բարի ախորժակ
մաղադանոս սոխ ձու ալյուր Նախաճաշ