Մաղադանոսով և լոլիկով ձվածեղ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / հունիս 11 2015Դիտումներ` 8962
Բաղադրությունը`
- 0.5 կապ մաղադանոս
- 0.5 հատ լոլիկ
- 2 հատ ձու
- 2 ճ/գ կաթ
- 2 ճ/գ հալած յուղ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Մաղադանոսը լավ լվանալ և կտրատել։
2.Լոլիկը լվանալ և կտրատել ձողիկների տեսքով։
3.Շատ քիչ ջրով մաղադանոսը շոգեխաշել, ավելացնել կտրատած լոլիկները և տապակել մինչև ջուրը ամբողջովին կգլորշանա։ Ավելացնել կարագը կամ հալած յուղը, տապակել ևս մեկ րոպե։
4.Ձուն հարել, վրան ավելացնել կաթը, աղը և սև պղպեղը։ Հարած ձուն ավելացնել մաղադանոսի և և լոլիկի վրա։ Մատուցել տաք վիճակում։
Բարի ախորժակ
Նմանատիպ գրառումներ
