Խորոված պղպեղով դիետիկ աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Օգոստոսի 14 2018թԴիտումներ` 5372
1.Հավի կրծքամիսը խաշել և թել-թել անել:
2.Պղպեղները խորովել, մաքրել և երկարությամբ կտրատել:
3.Աղցանամանի մեջ իրար խառնել հավի կրծքամիսը, պղպեղը, ճզմած սխտորը, մանր կտրատած կանաչին:
4.Ավելացնել զեյթունի ձեթը, լիմոնի հյութը, համեմել աղով և սև պղպեղով:
Բարի ախորժակ
1.Ընտրեք տարբեր գույնի պղպեղներ, այդպես ավելի գեղեցիկ կլինի:
2.Հավի կրծքամիսը կարող եք թել-թել անել սովորական հարիչով:
բուլղարական պղպեղ հավի կրծքամիս զեյթունի ձեթ Աղցաններ