Բաղադրությունը`

  • 500 գրամ հավի կրծքամիս
  • 250 գրամ կանաչ ոլոռ
  • 2 հատ խոշոր գազար
  • 2 ատամիկ սխտոր
  • ուրց
  • աղ
  • սև պղպեղ
  • զեյթունի ձեթ
  • քամած մածուն

Պատրաստման եղանակը`


1.Գազարը լվանալ, մաքրել և անցկացնել կորեական գազարի քերիչով:
2.Հավի միսը խաշել և կտրատել խորանարդիկներով:
3.Ոլոռի ջրքամել:
4. Մթերքները խառնել աղցանամանի մեջ, ավելացնել ճզմած սխտորը, աղը, սև պղպեղը,ուրցը, ձեթը և քամած մածունը: Բոլորը միասին խառնել, թողնել 15 րոպե, ապա մատուցել:
Բարի ախորժակ

Հուշում`


Եթե չեք ուզում պատրաստել դիետիկ աղցան, ապա զեյթունի ձեթը և քամած մածունը կարող եք փոխարինել թթվասերով կամ մայոնեզով:

հավի կրծքամիսգազարաղցաններուրցոլոռդիետիկ

Նմանատիպ գրառումներ