Մութաբալ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Օգոստոսի 30 2019թԴիտումներ` 5503
1․Սմբուկը խորովել կրակի վրա, մաքրել և դանակով անդադար մանրացնել այնքան, մինչև որ ստացվի գրեթե համասեռ զանգված։ Տեղափոխել աղցանամանի մեջ։
2Ավելացնել քամած մածունը, թահինը, ճզմած սխտորը, լիմոնի հյութը, համեմունքները և աղը։ Բոլորը միասին լավ խառնել, տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, գդալով փոսիկներ անել և ավելացնել զեյթունի ձեթը։ Մատուցել լոշիկով կամ պիտա հացով։
Բարի ախորժակ
1․Սմբուկը կարող եք խորովել նաև ջեռոցում։ Այս դեպքում լավ կլինի ավելացնել ծխեցված կարմիր պղպեղի փոշի, որ ավելի համեղ ստացվի։ Այն կարելի է նաև մանրացնել հարիչով, բայց շատ ավելի համեղ է, երբ սմբուկի կտորները մի փոքր զգացվում են։
2․Թահինի հետ պետք է զգույշ լինել և շատ չավելացնել, որպեսզի դառնահամ չստացվի։ Եթե առաջին անգամ եք պատրաստում, կարող եք ընթացքում փորձել ու ըստ Ձեր նախասիրության ավելացնել։ Նույնը վերաբերվում է նաև սխտորին և քիմիոնին։
3․Մութաբալը կարելի է զարդարել զեյթունի հատիկներով, կարմիր պղպեղի փոշիով, սումախով, քիմիոնով, անանուխի տերևներով կամ էլ նռան հատիկներով։
4․Մութաբալը կարելի է մատուցել լոշիկով, պիտա հացով, իսկ Հայաստանում՝ նաև լավաշով։
5․Բաղադրատոմսի մեջ զեյթունի ձեթը շատ որոշիչ դեր ունի։ Այս պարագայում այն չի կարելի փոխարինել այլ բուսայուղով։
սմբուկ թահին սխտոր քամած մածուն Աղցաններ