Լոբով կոլոլակ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Մարտի 24 2020թԴիտումներ` 1751
1.Խաշած լոբին անցկացնել մսաղացով:
2.Ավելացնել մանրացրած ընկույզը, հոնաչիրը, մանր կտրատած կանաչիները, սոխը և սխտորը, համեմել սև և կարմիր պղպեղով: Անհրաժեշտության դեպքում աղ ավելացնել: Ավելացնել նաև ձեթը և բոլորը միասին լավ խառնել մինչև համասեռ զանգված ստանալը: Եթե զանգվածը շատ չոր ստացվի, ավելացնել խաշած լոբաջրից և նորից խառնել:
3.Ստացված զանգվածից ընկույզի չափ գնդիկներ ձևավորել: Զարդարել մանրացրած կանաչիներով և նռան հատիկներով: Մատուցել բանջարեղենային աղցանի և սև հացի հետ:
Բարի ախորժակ
լոբի ընկույզ հոնաչիր Հայկական խոհանոց