Եղինջով ապուր
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Ապրիլի 2 2020թԴիտումներ` 1213
1․Կաթսայի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել մանր կտրատած սոխը, մի փոքր աղ անել և շոգեխաշել սոխը։
2․Երբ սոխը թափանցիկ դառնա, ավելացնել կլոր-կլոր կտրատած գազարը
և շարունակելտապակել 2-3 րոպե։
3․Կարտոֆիլը լվանալ, մաքրել և միջին չափի խորանարդիկների բաժանել։ Ավելացնել գազարի վրա և տապակել մոտ 5 րոպե։
4․ Ավելացնել 2 լիտր ջուր կամ բանջարեղենային արգանակ և եփել մինչև եռ գալը։
5․ Եռալուց անմիջապես հետո ավելացնել լվացած բլղուրը և շարունակել եփել մոտ 10 րոպե։ Ալյուրի վրա ավելացնել 3-4 ճ/գ ջուր և լավ խառնել այնքան, մինչև որ ստացվի համասեռ զանգված։ Ալյուրով պատրաստած խյուսը դանդաղորեն ավելացնել ապուրի մեջ՝ անընդհատ խառնելով ապուրը, որպեսզի գնդիկներ չառաջանան, հետո ավելացնել լավ լվացած եղինջը։ Եփել մոտ 5 րոպե, համեմել աղով և մանր կտրատած մաղադանոսով ու կրակը անջատել։
Բարի ախորժակ
եղինջ գազար կարտոֆիլ գլուխ սոխ մաղադանոս Ապուրներ