Հազարով և գազարով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / փետրվար 28 2016Դիտումներ` 44512
Բաղադրությունը`
- 1 կապ հազար
- 1 հատ խոշոր գազար
- 0.5 կապ կանաչ սոխ
- 0.5 կապ մաղադանոս
- 0.5 կապ համեմ
- 0.5 կապ թարխուն
- 3 ճ/գ ձեթ
- 1 ճ/գ լիմոնի հյութ
- 1 ճ/գ քունջութ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Հազարը լվանալ սառը ջրով, թողնել, որ ջուրը քամվի, ապա կտրատել:
2.Գազարը լվանալ, մաքրել և անցկացնել խոշոր քերիչով: Ավելացնել կտրատած հազարի վրա:
3.Սոխը և կանաչիները նույնպես լվանալ սառը ջրով, կտրատել և ավելացնել հազարի վրա:
4.Աղցանի վրա ավելացնել ձեթր, լիմոնի հյութը, սև պղպեղը,աղը, քունջութը: Բոլորը միասին խառնել և մատուցել:
Բարի ախորժակ
մաղադանոսգազարաղցաններքունջութսոխհամեմպահքթարխունհազար
Նմանատիպ գրառումներ
