Բամիայով ոչխարի միս
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / սեպտեմբեր 29 2015Դիտումներ` 10100
Բաղադրությունը`
- 450 գրամ ոչխարի միս
- 450 գրամ բամիա
- 1 հատ գլուխ սոխ
- 2 հատ լոլիկ
- 50 գրամ լիմոնի հյութ
- 60 գրամ հալած յուղ
- համեմ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Կտրատած ոչխարի միսը յուղով տապակել մինչև կիսապատրաստ լինելը:
2.Սոխը մաքրել, կտրատել կիսալուսնաձև և սոխառած պատրաստել:
3.Բամիայի մանր տեսակները լվանալ և զգուշությամբ պոչերը հեռացնել:
4Լոլիկը կլպել և մանր կտրատել:
5.Ոչխարի մսի տապակած կտորները դնել խոր կաթսայի մեջ, ավելացնել սոխառածը,բամիան,լոլիկը,աղ,պղպեղ,համեմ, լիմոնի հյութ և վրան լցնել տաք ջուր այնքան, որ մթերքները միայն ծածկվեն: Կաթսան փակել և միսը այդպես խաշել մինչև պատրաստ լինելը: Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ
լոլիկլիմոնի հյութհայկական խոհանոցոչխարի միսբամիա
Նմանատիպ գրառումներ
