Բազուկով հումուս

Անի Նալբանդյան · մարտ 5 2020
Դիտումներ 3560

Սիսեռը շատ կարևոր մթերք է դառնում Մեծ Պահքի շրջանում: Մեզ անհրաժեշտ սպիտակուցների մի մասը կարող ենք ստանալ սիսեռից: Դե իսկ սիսեռով ամենահամեղ ուտեստը Միջին Արևելքից եկած հումուսն է: Այսօր կպատրաստենք բազուկով տարբերակը՝ գեղեցիկ երանգներ ու համային լուծումներ ստանալու համար:

Բաղադրությունը`

  • 1 բաժակ խաշած սիսեռ
  • 2 հատ խաշած բազուկ
  • 2 ատամիկ սխտոր
  • 1 հատ կիտրոն
  • 2 ճ/գ թահին
  • 2ճ/գ զեյթունի ձեթ
  • 1/4 թ/գ քիմիոն
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Սիսեռը և բազուկը հարել հարիչով, մինչև որ համասեռ զանգված ստացվի:
2.Ավելացնել սխտորը, 1 կիտրոնի քամած հյութը, զեյթունի ձեթը, քիմիոնը, թահինը և նորից հարել:
3.Պատրաստի զանգվածը տեղափոխել ամանի մեջ, զարդարել սումախով և քունջութի սերմերով: Մատուցել հացի կամ լոշիկի հետ:
Բարի ախորժակ

աղցաններբազուկքիմիոնսիսեռթահինկիտրոն

Նմանատիպ գրառումներ
Ոսպով և բազուկով աղցան
Բազուկով և սնկով աղցան
Կաղամբաթթվով Վինեգրետ
Կարմիր աղցան
Աղցան <<Թավշյա>>