Բաղադրությունը`

  • 1 հատ փոքր կարմիր կաղամբ
  • 1 հատ միջին չափի բազուկ
  • 1 հատ վարունգ
  • 1 հատ գազար
  • 1 հատ գլուխ սոխ
  • համեմ, սամիթ, մաղադանոս
  • 1 թ/գ սումախ
  • աղ, սև պղպեղ
  • ձեթ
  • քացախ

Պատրաստման եղանակը`


1.Բազուկը լվանալ և խաշել մինչև պատրաստ լինելը, հովացնել և անցկացնել քերիչով:
2.Կաղամբը լվանալ, մանր կտրատել, վրան աղ ցանել և մի փոքր տրորել, որ հյութը անջատվի: Այնուհետև ավելացնել քացախը և ձեթը, դնել կողքի:
3.Այդ ընթացքում քերիչով անցկացնել գազարը, կտրատել վարունգը ձողիկներով, իսկ սոխը՝ կիսալուսնաձև:
4.Կտրատած բանջարեղենները ավելացնել կաղամբի վրա, այստեղ ավելացնել նաև մանր կտրատած կանաչին և համեմունքները, լավ խառնել: Թողնել սառնարանում 1 ժամ, ապա մատուցել:
Բարի ախորժակ

գազարաղցաններվարունգբազուկպահքկարմիր կաղամբսումախ

Նմանատիպ գրառումներ