Դանդուռով սպաս

Անի Նալբանդյան · օգոստոս 13 2020
Դիտումներ 2438

Սպասը ու հայկական խոհանոցը անբաժան են։ Բայց հայկական խոհանոցում ավանդական սպասի շատ տարբերակներ կան, որոնց մասին նույնիսկ տեղյակ չենք։ Ես որպես սպասի մեծ երկրպագու, ուզում եմ Ձեզ լուսավորել։ Գյուղերում շատ ընդունված է սպասի մեջ տարատեսակ կանաչիներ օգտագործել։ Շիրակի դաշտավայրում շատ հաճախ են բազուկի տերևներ ավելացնում։ Իսկ դանդուռով տարբերակը ոչ այնքան հայտնի, բայց համեղ տարբերակներից մեկն է։

Բաղադրությունը`

  • 1 կգ մածուն
  • 800 մլ ջուր
  • 50 գրամ ձավար
  • 1 հատ ձու
  • 0,5 կապ դանդուռ
  • 1 հատ փոքր սոխ
  • 1 ճաշի գդալ հալած յուղ
  • 1 ճ/գ համեմ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Ձավարը լվանալ և խաշել առանց աղ ավելացնելու։
2․Դանդուռը լվանալ և կտրատել 3-4 սմ երկարությամբ կտորներ։
3․Մածունը դատարկել կաթսայի մեջ, վրան 1 ձու կոտրել, հարել մինչև համասեռ զանգված ստանալը։ Ապա ավելացնել եռացրած տաք ջուրը, նորից խառնել։ Զանգվածը լցնել կաթսայի մեջ և տեղափոխել միջին ուժգնության կրակի վրա։ Անդադար խառնել մինչ եռ գալը։ Ցանկալի է խառնել փայտե գդալով։
4․Եռացող զանգվածի մեջ ավելացնել նախապես խաշած ձավարը։ Եփել 5 րոպե, ապա ավելացնել կտրատած դանդուռը ու զուգահեռ պատրաստած հալած յուղով սոխառածը։ Եփել ևս 5 րոպե։ Կրակը անջատել, ավելացնել մանր կտրատած համեմը։ Ապուրը թողնել հանգստանալու առանց կափարիչի 10- 15 րոպե։ Մատուցելուց առաջ աղ անել։
Բարի ախորժակ

դանդուռհամեմհայկական խոհանոցմածունձավար

Նմանատիպ գրառումներ
Սիսեռով և դանդուռով աղցան
Դանդուռով և կարտոֆիլով աղցան