Դեղին դդմիկով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / դեկտեմբեր 10 2020Դիտումներ` 636
Բաղադրությունը`
- 2 հատ դեղին դդմիկ
- 3 ճ/գ թթվասեր
- 1 ատամիկ սխտոր
- զեյթունի ձեթ
- սամիթ
- սև պղպեղ
- խմելի սունելի
- աղ
Պատրաստման եղանակը`
1. Վերցնում են դեղին դդմիկը և բաժանում ենք 4-6 երկար ձողիկների:
2.Ջեռոցի տապակի վրա յուղաթերթ ենք փռում, վրան դասավորում ենք դդմիկի ձողիկները, վրան էսում ենք ձեթ, համեմում ենք աղով, սև պղպեղով և խմելի սունելիով: Եփում ենք ջեռոցում 15-20 րոպե: Ջեռոցից հանում ենք, մի փոքր հովացնում և կտրատում խորանարդաձև:
3.Առանձին ամանի մեջ խառնում ենք թթվասերը, մանր կտրատած սամիթը,մանրացրած սխտորը և լավ խառնում:Ստացված սոուսը լցնում ենք դդմիկների վրա խառնում և մատուցում:
Բարի ախորժակ
սամիթաղցաններթթվասերխմելի սունելիդեղին դդմիկ
Նմանատիպ գրառումներ
