Ձվով տապակած խնջլոզ (Աստղաշուշան)
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / մարտ 13 2016Դիտումներ` 8493
Բաղադրությունը`
- 1 կգ խնջլոզ
- 3 հատ ձու
- կարագ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Խնջլոզը մաքրել, լավ լվանալ սառը հոսող ջրով այնպես, որ հողի մասնիկներ չմնան։
2․Եռացող աղ արած ջրի մեջ շոգեխաշել 3-4 րոպե։ Ջրից հանել և քամել։
3․Կարագը տաքացնել, ավելացնել ջրքամված ղնջլոզը, տապակել մեկ րոպե, ապա ավելացնել հարած ձուն։ Թողնել կրակին մինչև ձուն պատրաստ լինի։ ՄԱտուցել տաք վիճակում սխտոր-մածունով։
Բարի ախորժակ
Նմանատիպ գրառումներ
