Հավի կրծքամսով և լավաշով սամոսա

Անի Նալբանդյան · մարտ 21 2017
Դիտումներ 37339

Այսօր կպատրաստենք հնդկական սամոսայի մոտիվներով հայկական լավաշով և հավի կրծքամսով եռանկյունաձև բլիթներ, որոնք արտաքնապես կհիշացնեն հնդկական սամոսան, իսկ համը շատ մոտ կլինի մեր քիմքին։ Խմորի փոխարինումը լավաշով ավելի կհեշտացնի մեր գործը։

Բաղադրությունը`

  • 1 հատ լավաշ
  • 2 կտոր հավի կրծքամիս
  • 1 հատ գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • 3 ատամիկ սխտոր
  • 4-5 ճյուղ համեմ
  • ձեթ
  • սև պղպեղ
  • կարմիր պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Հավի կրծքամիսը խաշել և թել-թել անել։
2.Թավայի մեջ տաքացնել ձեթը և տապակել մանր կտրատած սոխն ու քերիչով անցկացրած գազարը։ Ավելացնել թել-թել արած հավի կրծքամիսը, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ճզմած սխտորով և մանր կտրատած համեմով։ Տապակել ևս 2-3 րոպե։ Թողնել, որ հովանա։
3․Լավաշը կտրատել ուղղանկյունաձև կտորների, վրան լցնել միջուկից, փաթաթել եռանկյունաձև։ Ծայրերը ամրացնել հարած ձվով կամ խյուսով։
3․Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել և պատրաստի սամոսաները երկու կողմից տապակել։ Մատուցել կետչուպով։Բարի ախորժակ

հավի կրծքամիստաք ուտեստներգազարսխտորսոխլավաշ

Նմանատիպ գրառումներ
Չաշուշուլի դդմի սերմերով
Հավի կրծքամիսը թթվասերով
Հավի կրծքամսով և դդմիկով կոտլետ
Սնկով և հավի մսով ֆետուչինի
Կոտլետ "Նրբություն"
Հավի կրծքամիսը բրոկոլիով
Արագ պատրաստվող միս
Հավի մսով գնդիկները շերտավոր խմորի մեջ
Ցոխադի Սուենտե
Հավով լցոնված սմբուկ