Կարտոֆիլով և կանաչ զեյթունով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / մարտ 22 2020Դիտումներ` 1448
Բաղադրությունը`
- 2 հատ կարտոֆիլ
- 10 հատ կանաչ անկորիզ զեյթուն
- 1 ատամիկ սխտոր
- 1 ճ/գ զեյթունի ձեթ
- 7 ճյուղ մաղադանոս
- 1/4 թ/գ օրեգանո
- 1/4 թ/գ սև պղպեղ
- 1/4 թ/գ կարմիր պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Կարտոֆիլը մաքրել, լվանալ, կտրատել 4-5 սմ խորանարդիկների, տեղափոխել կաթսայի մեջ, վրան ավելացնել սառը ջուր այնքան, որ կարտոֆիլը ծածկի։ Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ աղ ավելացնել։
2․Անկորիզ զեյթունը կտրատել օղակաձև, վրան ավելացնել մանր կտրատած մաղադանոսը և սխտորը, համեմել օրեգանոյով, սև և կարմիր պղպեղներով, բոլորը միասին խառնել, ավելացնել խաշած կարտոֆիլը, նորից խառնել։ Մատուցել անմիջապես։
Բարի ախորժակ
մաղադանոսսխտորաղցաններկարտոֆիլկանաչ զեյթուն
Նմանատիպ գրառումներ
