Կաթով կարտոֆիլ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / ապրիլ 17 2016Դիտումներ` 9213
Բաղադրությունը`
- 400 գրամ կարտոֆիլ
- 40 գրամ կարագ
- 200 գրամ կաթ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Կարտոֆիլը լվանալ, կլպել, կտրատել խորանարդիկներով, վրան եռման ջուր լցնել և եփել մինչև կիսապատրաստ լինելը։
2․Ջուրը քամել, վրան կաթ ավելացնել, կարագ դնել և նորից տեղափոխել կրակին։ Եփել մինչև պատրաստ լինելը։ Նախքան կրակի անջատելը համեմել աղով։ Մատուցել տաք վիճակում որպես խավարտ մսի հետ։
Բարի ախորժակ
կաթկարագկարտոֆիլհայկական խոհանոց
Նմանատիպ գրառումներ
