Բաղադրությունը`

  • 150 գրամ կարագ
  • 150 գրամ շաքարավազ
  • 100 մլ կաթ
  • 5 ճ/գ կակաո
  • 2 հատ ձու
  • 2 թ/գ փխրեցուցիչ
  • 200-250 գրամ ալյուր
  • Կրեմի համար`
    • 5 ճ/գ թթվասեր (20 % յուղայնության)
    • 4 ճ/գ կակաո
    • 4 ճ/գ շաքարավազ
    • 1 ճ/գ կարագ

    Պատրաստման եղանակը`


    1.Կաթսայի մեջ լցնել կարագը, կակաոն, շաքարավազը և կաթը: Հասցնել եռման աստիճանի և վերցնել կրակի վրայից: Թողնել, որ պաղի:
    2. Պաղած զանգվածի վրա ավելացնել 2 հատ ձու և հարել:
    3.Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը: Պետք է ստացվի ոչ շատ պինդ խմոր:
    4.Կեքսի ֆորմաներին մի փոքր կարագ քսել: Ֆորմաների 2/3 լցնել խմորով: 180 աստիճան ջերմաստիճանի ջեռոցում եփել 20-25 րոպե:
    5.Կրեմի համար կաթսայի մեջ խառնել թթվասերը, կակաոն, շաքարավազը և կարագը: Դնել կրակին և հասցնել եռման, հենց սկսեն պղպջակներ երևալ, կրակից վերցնել: Թողնել, որ պաղի: Կրեմը քսել կեքսերի վրա և մատուցել թեյի կամ սուրճի հետ:
    Բարի ախորժակ

    ձութխվածքներ և տորթերկաթալյուրկարագկակաոթթվասեր

    Նմանատիպ գրառումներ