Խմորիչով պատրաստած պիցցա

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 10 2014
Դիտումներ 5616

Արագ ու համեղ բան պատրաստելու հարցում Ձեզ միշտ օգնության է գալիս պիցցան: Համալրեք Ձեր իմացած բաղադրատոմսերը ևս մեկով:

Բաղադրությունը`

  • 175 գրամ ալյուր
  • 1/4 թ/գ աղ
  • 1 թ/գ չոր խմորիչ
  • 125 մլ տաք ջուր
  • 1 ճ/գ զեյթունի ձեթ
  • 300 գրամ ծխեցրած երշիկ
  • 200 գրամ պանիր
  • 100 գրամ զեյթուն
  • 3 միջին չափի լոլիկ
  • 2 ճ/գ մայոնեզ

Պատրաստման եղանակը`


Ալյուրը, խմորիչը և աղը խառնել իրար, ավելացնել զեյթունի ձեթը և ջուրը, հունցել, որ ստացվի բավականին պինդ խմոր: Ծածկել թաց անձեռոցիկով և դնել տաք տեղում 20-30 րոպե: Խմորը շատ բարակ գրտնակել, վրան բարակ շերտով քսել մայոնեզը,շարել կտրատած լոլիկը, երշիկը և զեյթունը:Ամբողջ մակերեսով ցանել պանիրը: 180-200 աստիճան ջեռոցում թխել 25-30 րոպե:

պանիրալյուրզեյթունլոլիկխմորիչերշիկպիցցա