Խորոված սմբուկով կոտլետ

Անի Նալբանդյան · օգոստոս 16 2015
Դիտումներ 13717

Եթե չգիտեք խորոված սմբուկը և բիբարը ինչպես նորովի մատուցել, ապա անպայման օգտվեք այս հեշտ և համեղ բաղադրատոմիսց:

Բաղադրությունը`

  • 1 կգ սմբուկ
  • 0.5 կգ բիբար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 75 գրամ բրինձ
  • 1 հատ ձու
  • պաքսիմատ
  • սամիթ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1. Սմբուկը և բիբարը խորովել, մաքրել և մանր կտրատել:
2.Բրինձը լվանալ և խաշել:
3.Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել շատ քիչ ձեթով:
4.Ամանի մեջ լցնել մանր կտրատած սմբուկը, բիբարը, խաշած բրինձը, տապակած սոխը, մանր կտրատած սամիթը, հարած ձուն: Համեմել աղով և սև պղպեղով:
5. Ստացված զանգվածից վերցնել գդալ-գդալ, թաթախել պաքսիմատի մեջ և տապակել նախօրորք տաքացրած ձեթի մեջ: Մատուցել լոլիկի հյութով կամ աղցանով:
Բարի ախորժակ

սմբուկտաք ուտեստներսոխբրինձբիբար

Նմանատիպ գրառումներ
Դդմիկով կոտլետ
Իմամ Բայալդի
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Տապակած մատղաշ կարտոֆիլ
Մսով կոտլետ