Լոբով կոլոլակ

Անի Նալբանդյան · մարտ 24 2020
Դիտումներ 3596

Հայկական խոհանոցում հաճախ կարող ենք հանդիպել առաջին հայացքից շատ պարզ, բայց շատ համեղ ուտեստների: Այսօրվա լոբով կոլոլակը հայկական ավանդական խոհանոցից է, որը եկել է զարդարելու մեր սեղանները Մեծ Պահքի օրերին:

Բաղադրությունը`

  • 1 բաժակ լոբի
  • 50 գրամ ընկույզ
  • 30 գրամ հոնի չիր
  • 5 ճյուղ համեմ
  • 5 ճյուղ մաղադանոս
  • 3 ճյուղ կանաչ սոխ
  • 1 ատամիկ սխտոր
  • 2 ճ/գ զեյթունի ձեթ
  • կարմիր պղպեղ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Խաշած լոբին անցկացնել մսաղացով:
2.Ավելացնել մանրացրած ընկույզը, հոնաչիրը, մանր կտրատած կանաչիները, սոխը և սխտորը, համեմել սև և կարմիր պղպեղով: Անհրաժեշտության դեպքում աղ ավելացնել: Ավելացնել նաև ձեթը և բոլորը միասին լավ խառնել մինչև համասեռ զանգված ստանալը: Եթե զանգվածը շատ չոր ստացվի, ավելացնել խաշած լոբաջրից և նորից խառնել:
3.Ստացված զանգվածից ընկույզի չափ գնդիկներ ձևավորել: Զարդարել մանրացրած կանաչիներով և նռան հատիկներով: Մատուցել բանջարեղենային աղցանի և սև հացի հետ:
Բարի ախորժակ

ընկույզհայկական խոհանոցլոբիհոնաչիր

Նմանատիպ գրառումներ
Ավելուկով ոսպապուր
Ընկույզով կանաչ լոբի
Ընկույզով ավելուկ
Եղինջով աղցան