Տապակած դդմիկ

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 9 2015
Դիտումներ 5880

Դդմիկը պատրաստելու ամենահեշտ տարբերակներից մեկը այն տապակելն է։ Այս հասարակ ուտելիքը ևս կարելի է մատուցել նորովի՝ օգտվելով շատ քիչ բաղադրիչներից։

Բաղադրությունը`

  • 2 հատ միջին չափի դդմիկ
  • 2 ճ/գ եգիպտացորենի ալյուր
  • 1 ճ/գ չորացրած ռեհան
  • ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Դդմիկները լվանալ, մաքրել կեղևից և կտրատել 1 սմ հաստությամբ շրջանակների, վրան աղ ցանել։
2․Եգիպտացորենի ալյուրը և չորացրած, մանրացրած ռեհանը խառնել իրար հետ։ Կտրատած դդմիկները թաթախել պատրաստի ալյուրի մեջ և տապակել տաքացրած ձեթի մեջ։ Պատրաստի դդմիկները տեղափոխել խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը քամվի։ Մատուցել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում։
Բարի ախորժակ

դդմիկսառը խոտիկներեգիպտացորենի ալյուրչորացրած ռեհան

Նմանատիպ գրառումներ
Դդմիկը մայոնեզով և համեմունքներով
Դդմիկը թթվասերի սոուսով
Դդմիկով տորթ