Տնային կոնֆետներ

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 8 2014
Դիտումներ 5457

Մի վարանեք Ձեզ զգալ հրուշակագործ և ստեղծել շոկոլադե կոնֆետներ Ձեր խոհանոցում:

Բաղադրությունը`

  • 5 հատ ընկույզ
  • 5 հատ ծիրանաչիր
  • 1/2 ճ/գ մեղր
  • 1 ճ/գ կաթ
  • 70-90 գրամ դառը շոկոլադ
  • կակաո
  • քունջութ

Պատրաստման եղանակը`


Դառը շոկոլադը բաժանել մանր մասերի, վրան ավելացնել կաթը և հալեցնել գոլորշու վրա: Ծիրանաչիրը և ընկույզը մանր կտրատել: Հալած շոկոլադը, ընկույզը, ծիրանաչիրը և մեղրը խառնել իրար, թողնել սառի: Ստացված զանգվածիրց ձևավորել գնդիկները, թաթախել կակաոյի կամ քունջութի մեջ: Թողնել մինչև վերջնական պաղի:

մեղրդառը շոկոլադքունջութծիրանաչիր.կաթկակաոաղանդեր