Այլազան
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 23 2015Շարունակում եմ Ձեզ ներկայացնել <<Հայկական Խոհանոց>> գրքից բաղադրատոմսեր։ Այս բաղադրատոմսը ևս շատ հեշտ է ու համեղ։ Փորձեք և համոզվեք։
Բաղադրությունը`
- 100 գրամ սմբուկ
- 100 գրամ կարտոֆիլ
- 25 գրամ գլուխ սոխ
- 20 գրամ ձեթ
- 25 գրամ բուլղարական պղպեղ
- 40 գրամ կանաչ լոբի
- 50 գրամ լոլիկ
- խառը կանաչի
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Սմբուկը մաքրել, կլոր-կլոր կտրատել, վրան աղ ցանել և թողնել 10-15 րոպե, որից հետո քամել առաջացած ջուրը և լվանալ։
2․Մաքրած և շեղ կտրատած կանաչ լոբին խաշել 25-30 րոպե։
3․Սմբուկները շարել կաթսայի մեջ, վրան ձեթ լցնել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած կարտոֆիլը, խոշոր խորանարդիկներով կտրատած բուլղարական պղպեղը, մանր կտրատած գլուխ սոխը, եփած կանաչ լոբին, կիսալուսնաձև կտրատած լոլիկը, խոշոր կտրատած կանաչին և աղ անել։ Մի փոքր ջուր ավելացնել, բանջարեղենը ծածկել շրջած ափսեով, կաթսան փակել և մարմանդ կրակի վրա եփել մինչև պատրաստ լինելը։
Բարի ախորժակ
Հուշում`
1․Չափաբաժինները տրված է մեկ շերտի համար։ Կարող եք ավելացնել այնքան անգամ, որքան շերտ, որ պատրաստվում եք անել։ Շերտերը պետք է շարունակել նույն հերթականությամբ։
2․Բուլղարական պղպեղի հետ կարող եք ավելացնել նաև կծու պղպեղ, եթե կծվի սիրահար եք։