Բաբա Գանուշ
Անի Նալբանդյան · հոկտեմբեր 11 2019Դիտումներ 5469
Բաբա Գանուշը սիրիա-լիբանանյան խոհանոցից է: Շատ նման է մութաբալին, մի տարբերությամբ, որ այստեղ կա սոխ և լոլիկ: Շատ համեղ է լինում ցանկացած տեսակի լոշիկի հետ:
Բաղադրությունը`
- 2 հատ սմբուկ
- 1 հատ լոլիկ
- 0.5 հատ գլուխ սոխ
- 5 ճյուղ մաղադանոս
- 1 ատամիկ սխտոր
- 0.5 լիմոնի հյութ
- զեյթունի ձեթ
- կարմիր պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
Սմբուկները խորովել կրակի վրա, մաքրել և շատ մանր կտրատել: Ավելացնել թահինը, ճզմած սխտորը, լիմոնի հյութը, զեյթունի ձեթ, աղը և կարմիր պղպեղը: Բոլորը միասին լավ խառնել, հետո ավելացնել խորանարդիկներով կտրատած լոլիկը, շատ մանր կտրատած սոխը և մաղադանոսը: Վերջնական խառնել և մատուցել լոշիկի հետ:Կարելի է զարդարել սումախով և և զեյթունի ձեթով