Հարցման արդյունքներըտեգի համար:
Սիսեռը շատ կարևոր մթերք է դառնում Մեծ Պահքի շրջանում: Մեզ անհրաժեշտ սպիտակուցների մի մասը կարող ենք ստանալ սիսեռից: Դե իսկ սիսեռով ամենահամեղ ուտեստը Միջին Արևելքից եկած հումուսն է: Այսօր կպատրաստենք բազուկով տարբերակը՝ գեղեցիկ երանգներ ու համային լուծումներ ստանալու համար:
Բաբա Գանուշը սիրիա-լիբանանյան խոհանոցից է: Շատ նման է մութաբալին, մի տարբերությամբ, որ այստեղ կա սոխ և լոլիկ: Շատ համեղ է լինում ցանկացած տեսակի լոշիկի հետ:
Ֆալաֆելը շատ հայտնի ուտելիք է Իսրայելում, Լիբանանում, Հունաստանում, Եգիպտոսում և այլուր: Բազուկի տերևներով ֆալաֆելը ավելի քիչ հայտնի տարբերակ է, բայց այն ևս շատ համեղ է ու օգտակար: