Բանանով հաց (Վեգան)

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 5 2020
Դիտումներ 8626

Այնքան շատ ենք լսում բանանով հացի մասին։ Կարծում եմ ժամանակն է ծանոթանալ նաև համին։ Բանանով հացի շատ տարբերակներ կան, բայց ես նախընտրում եմ ամենաառողջ վեգան տարբերակը։ Այստեղ ոչ մի ավելորդ համ չեք գտնի։ Բոլոր բաղադրիչները իրենց տեղում են ու հավատարիմ են իրենց դերին։ Այս համեղությունը անվտանգ է նաև մեր փոքրիկների համար, քանի որ չկա սպիտակ ալյուր և շաքարավազ։ Սովորենք զգալ բնության իսկական համերը՝ առանց հավելումների։

Բաղադրությունը`

  • 3 հատ միջին չափի բանան
  • 2 ճ/գ կտավատի ալյուր
  • 60 մլ կոկոսի յուղ
  • 3-5 կաթիլ ստևիա
  • 100 գրամ ամբողջահատիկ ցորենի ալյուր
  • 100 գրամ բրնձի ալյուր
  • 6 ճ/գ ջուր
  • 50 գրամ դառը շոկոլադ
  • 50 գրամ ընկույզ
  • 1 ճ/գ կոկոսի շաքարավազ
  • 1 թ/գ դարչին
  • 1 թ/գ փխրեցուցիչ
  • 0,5 թ/գ սոդա
  • 0,5 թ/գ աղ

Պատրաստման եղանակը`


1․Կտավատի ալյուրի վրա ավելացնել սենյակային ջերմաստիճանի ջուրը, խառնել և թողնել 15 րոպե։
2․Բանանը մաքրել կեղևից և պատառաքաղով լավ մանրացնել։
3․Պատրաստի բանանի վրա լցնել կտավատի խառնուրդը, ստևիայի կաթիլները, կոկոսի յուղը։ Բոլորը միասին խառնել։
4․Առանձին ամանի մեջ խառնել չոր բաղադրիչները ՝ ալյունեըը, փխրեցուցիչը,սոդան, աղը և դարչինը։
4․ Չոր բաղադրիչները լցնել բանանի խյուսի վրա և ներքևից վերև շարժումներով թաց և չոր բաղադրիչները խառնել իրար։
5․Ընկույզը և շոկոլադը դանակով մանրացնել այնպես, որ խմորի մեջ տեսանելի լինեն։ Կտրատված շոկոլադից և ընկույզից մի փոքը մաս մի կողմ դնել հետագա զարդարման համար, իսկ մնացածը լցնել արդեն իսկ պատրաստի խմորի մեջ և նորից խառնել, մինչև որ համաչափ տարածվի։
6․ Խմորը տեղափոխել ֆորմայի մեջ, վրան շաղ տալ մանրացված ընկույզը, շոկոլադը և կոկոսի շաքարավազը։ Եփել 180 աստիճան ջեռոցում 40-50 րոպե։ Վայելել թեյի հետ։
Բարի ախորժակ

Հուշում`


1․Բանանը ինչքան հասած լինի, այնքան քաղցր կստացվի։
2․Եթե վերցնում եք սիլիկոնե ֆորմա, ապա յուղաթերթի և ձեթ քսելու կարիք չկա, իսկ եթե ոչ, ապա ֆորմայի հատակին յուղաթերթ փռեք և ձեթ քսեք։

թխվածքներ և տորթերշոկոլադբանանընկույզկտավատկոկոսի յուղկոկոսի շաքարավազ