Դդմիկը թթվասերի սոուսով
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 20 2014Թթվասերի սոուսի մեջ եփված դդմիկները շատ համեղ և օգտակար են: Այս բաղադրատոմսով այն շատ հեշտ կլինի պատրաստել:
Բաղադրությունը`
- 1 կգ դդմիկ
- 1 բուլղարական պղպեղ
- 2 ճ/գ պինդ պանիր
- 1 պճեղ սխտոր
- 1 միջին չափի սոխ
- 1 ճ/գ սամիթ
- 250 գրամ թթվասեր
- 3 ճ/գ ձեթ
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Դդմիկները լվանալ,կտրատել կլոր-կլոր, մոտավորապես 7 մմ հաստությամբ:
2. Սոխը մաքրել, լվանալ և կտրատել մանր խորանարդիկներով:Սխտորը նույնպես մանր խորանարդիկներով կտրատել: Բուլղարական բիբարը մաքրել կոթից և սերմերից, կտրատել մանր խորանարդիկներով:
3.Թավան տաքացնել, ավելացնել ձեթը: Կտրատած սխտորը լցնել ձեթի մեջ, տապակել մի քանի վայրկյան, ապա ավելացնել սոխը և բիբարը, տապակել մինչև բանջարեղենը կփափկի:
4.Ավելացնել դդմիկները, տապակել միջին կրակի վրա մոտ 15 րոպե` ժամանակ առ ժամանակ խառնելով: Ընթացքում ավելացնել աղը:
5.Առանձին ամանի մեջ խառնել թթվասերը, կտրատած սամիթը, աղը, սև պղպեղը, քերած պանիրը:
6.Ստացված սոուսը ավելացնել դդմիկի վրա, խառնել և հասցնել եռման, բայց չեռացնել: Անջատել, թողնել որ 15 րոպե հանգստանա:
Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: