Դդմիկով տորթ

Անի Նալբանդյան · նոյեմբեր 28 2014
Դիտումներ 9902

Տորթ կարելի է թխել նաև դդմիկով: Բանջարեղենային այս տորթը կարող է դառնալ Ձեր սեղանի զարդը:

Բաղադրությունը`

  • 1 կգ դդմիկ
  • 3 հատ ձու
  • 4-5ճ/գ ալյուր
  • 1 հատ գազար
  • 50 գրամ պանիր
  • սխտոր
  • սամիթ
  • մայոնեզ
  • աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը`


Դդմիկները լվանալ, մաքրել և անցկացնել քերիչով:Քերելուց հետո առաջացած ջուրը քամել: Ավելացնել ձուն, ալյուրը, կտրատած սամիթը, ճզմած սխտորը, համեմել աղով և պղպեղով:
Թավան տաքացնել, ավելացնել բուսայուղը և թողնել որ տաքանա: Ստացված խմորից թխել շերտերը այն ափսեի չափով, որով մատուցելու եք: Սակայն պետք չէ շատ մեծ շերտեր անել, որպեսզի չքանդվեն:Մոտավորապես պետք է ստացվի 6-7 շերտ:
Մայոնեզի մեջ ավելացնել քերած գազար, պանիր, սամիթ, սխտոր, պղպեղ, լավ խառնել: Ստացված միջուկը քսել շերտերի վրա::
Կարելի է զարդարել լոլիկով կամ մեկ այլ բանջարեղենով:

դդմիկգազարպանիրսխտորսամիթսառը խոտիկներ

Նմանատիպ գրառումներ
Դդմիկով կոտլետ
Դդմիկով և գազարով աղցան
Հում դդմիկով աղցան
Դդմիկով պեննե
Դդմիկով սոտե
Կեֆտեդես
Դդմիկով խավիար
Մատղաշ կարտոֆիլով և հավի բդիկներով ռագու