Գազարով կեքս

Անի Նալբանդյան · մայիս 25 2015
Դիտումներ 10165

Գազարը իմ ամենասիրելի բանջարեղեններից է։ Այն անփոախարինել է մթերք է ոչ միայն աղցանների դեպքում, այլ նաև խմորեղենների մեջ։ Գազարով թխվածքաբլիթ, գազարով տորթ և ինչու ոչ գազարով կեքս։ Գազարով կեքսերի դեռ շատ տարբերակներ ունեմ Ձեզ ներկայացնելու։ Անցնենք գործի ))

Բաղադրությունը`

  • 3 հատ ձու
  • 200 գրամ շաքարավազ
  • 180 մլ հալած կարագ
  • 120 մլ ջուր
  • 210 գրամ ալյուր
  • 2 թ/գ փխրեցուցիչ
  • 0,5 թ/գ աղ
  • 1,5 թ/գ դարչին
  • 150 գրամ գազար
  • 75 գրամ չամիչ

Պատրաստման եղանակը`


1․Ջեռողը տաքացնել 176C։
2․Առանձին ամանի մեջ հարել ձուն և շաքարավազը։ Հետո ավելացնել հալած կարագը և ջուրը և լավ հարել։ Դնել կողքի։
3․Մեկ այլ ամանի մեջ լցնել ալյուրը, փխրեցուցիչը և դարչինը։ Խառնել և ավելացնել հարած ձվի զանգվածի վրա։ Բոլորը միասին լավ խառնել։
4․Ավելացնել քերիչով անցկացրած գազարը և չամիչը։
5․Կեքսի ամաններին թեթևակի ձեթ քսել և լցնել 3/4 չափով։ Եփել 20-30 րոպե մինչև պատրաստ լինելը։
Բարի ախորժակ

թխվածքներ և տորթերգազարալյուրշաքարավազկարագդարչին

Նմանատիպ գրառումներ
Գազարով տորթ
Գազարով թխվածքաբլիթ